Ջո Բայդենը Թրամփին մեղադրել է Մերձավոր Արևելքում ՌԴ-ի դիրքերի ամրապնդման մեջ
Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, 2020 թ. ԱՄՆ-ի նախագաի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության անդամ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական ուղղությունը թույլ է տվել Ռուսաստանին ամրապնդել իր դիրքերը Մերձավոր Արևելքում։
Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։
Բացի այդ, Բայդենը կասկածում է, որ Թրամփը «ընդհանրապես որևէ քաղաքական ուղղություն ունի»։
«Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերն ամրապնդվում են, Ասադինը՝ նույնպես»,-ասել է քաղաքական գործիչը։