27865 դիտում
13:48 07-10-2019
Ավտովթար Երևանում. 28-ամյա վարորդը 09-ով Թբիլիսյան խճուղում բախվել է կայանված բեռնատարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում 28-ամյա Համլետ Տ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի 36 DZ 824 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում բախվել է կայանված վիճակում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 56-ամյա Էսկաֆիլ Մ.-ին պատկաող Mercedes մակնիշի բեռնատարին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ВАЗ 2109 ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը:
Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+