2139 դիտում
18:56 08-10-2019
Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսները՝ հոկտեմբերի 11-ին և 14-ին
Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի յոթերորդ և ութերորդ տուրերի հանդիպումները՝ նախ Վադուցում հյուրընկալվելով Լիխտենշեյտի հավաքականին, ապա մեկնելով Հելսինկի՝ մրցելու Ֆինլանդիայի հավաքականի հետ: Ձեզ ենք ներկայացնում երկու հանդիպումների նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը:
11.10.2019, ժամը՝ 11:00` Լիխտենշտեյնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
11.10.2019, ժամը՝ 12:15` Լիխտենշտեյնի ազգային հավաքականի նախախաղային մարզումը «Ռեյնպարկ» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
11.10.2019, ժամը՝ 18:30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
11.10.2019, ժամը՝ 19:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը «Ռեյնպարկ» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
14.10.2019, ժամը՝ 16:15` Ֆինլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Տուրկուի «Վերիտաս» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
14.10.2019, ժամը՝ 17:00` Ֆինլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը «Վերիտաս» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
14.10.2019, ժամը՝ 18:15` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Տուրկուի «Վերիտաս» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
14.10.2019, ժամը՝ 19:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը «Վերիտաս» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Բոլոր միջոցառումների սկիզբը նշված է տեղական ժամանակով, իսկ Վադուցի, Տուրկուի և Երևանի միջև ժամային գոտիների տարբերությունը 2 ժամ է:
Նմանատիպ նյութեր
2806 դիտում
15:59 10-10-2018
Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսները՝ հոկտեմբերի 12-ին և 15-ին
2088 դիտում
20:26 03-06-2019
Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսները՝ հունիսի 7-ին և 10-ին
2326 դիտում
17:26 19-11-2018
Արմեն Գյուլբուդաղյանցի և Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1453 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1753 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը