1308 դիտում
22:13 08-10-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսի հետ
Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին:
Ողջունելով գլխավոր քարտուղարին՝ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ՍԾՏՀԿ դերը տարածաշրջանային համագործակցության առաջմղման և խթանման գործում: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը և կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում:
Կողմերը կարևորեցին ս.թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության և Սևծովյան Տնտեսական Համակագործակցություն Կազմակերպության ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառման անցկացումը Երևանում և դրա շրջանակներում տեղի ունեցած քննարկումները։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ:
Նմանատիպ նյութեր
906 դիտում
18:40 08-10-2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսի հետ
5366 դիտում
20:22 27-06-2018
Զոհրաբ Մնացականյանի ելույթը ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 38-րդ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2423 դիտում
12:45 16-10-2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Այս բաժնից
517 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
703 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1444 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն