2320 դիտում
10:44 11-10-2019
Հայկ Մարությանը որոշում կայացնելիս շրջանցել է վերադասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիրն այս տարվա օգոստոսի 8-ի նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և եևթակառուցվածքների նախարարությանը: Եվ ենթադրվում էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մինչև «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի միակողմանի լուծումը այդ հարցը կքննարկեր վերադաս մարմին համարվող նախարարության հետ:
Այնինչ քաղաքապետ Մարությանը, փաստորեն, լրիվ միանձնյա է որոշել լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագիրը՝ շրջանցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը, դիմելով քաղաքապետարան, հետաքրքրվեց՝ քննարկվել է արդյոք նախարարության հետ «Սանիթեք»-ի հետ կնքած փաստաթուղթը լուծելու մասին որոշումը, թե ոչ:
Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնում են, որ Տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարությունն աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչելը չի նշանակում, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը լուծելու որոշումները պետք է քննարկեր նախարարության հետ: Եվ նույն սկզբունքով էլ, ըստ քաղաքապետարանի պարզաբանման, Տարածքային կառավարման և եևթակառուցվածքների նախարարության հետ քննարկումներ չեն արել «Սանիթեքի» հետ աղբահանության և սանմաքրման պայմանագրերը կնքելիս: Ավելի պարզ ասած՝ քաղաքային իշխանությունն ասում է՝ ամենևին էլ պարտավոր չէին խնդիրը նախարարության հետ քննարկել: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում չեն ողջունում քաղաքապետի մենիշխանությունն այս հարցում: Այսինքն՝ Հայկ Մարությանը բեկումնային այս որոշումը կայացնելիս պարզապես շրջանցել է վերադասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3641 դիտում
23:30 03-10-2017
Նախագահը որոշում կայացնելիս 3-4 քայլ առաջ է մտածում. ԱԺ պատգամավոր
1441 դիտում
09:39 28-06-2023
Հայկ Մարությանը որոշում ունի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»