1444 դիտում
09:39 28-06-2023
Հայկ Մարությանը որոշում ունի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դերասան, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս վերադարձել է Հայաստան եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման հանգել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարությանը երկար մտորումներից հետո վերջնական որոշում է կայացրել ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Մեր աղբյուրները տեղեկացրին, որ Մարությանը, մերժումներ ստանալով ՀԱԿ-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կողմից, որոշել է դիմել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանին: Վերջինս համաձայնել է, եւ սեպտեմբերի 17-ին Երեւանի նախկին քաղաքապետը կրկին կփորձի իր ուժերը Երեւանի ավագանու ընտրություններին:
Տեղեկացանք նաեւ, որ Մարությանն առաջիկայում կհանդիպի թիմակիցների հետ ու կհայտնի իր այս որոշման մասին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը դժվար է վերջնական որոշում կայացրել. սկզբում մտերիմներին ասել է, որ իրեն դերասանի մասնագիտությունն ավելի հարազատ է, չի ցանկանում վերադառնալ քաղաքապետարան, բայց մտափոխվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց տեղեկությունը ճշտել հենց Հայկ Մարությանից, բայց նրան գրված մեր նամակները եւ արված հեռախոսազանգերը դեռ անպատասխան են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2320 դիտում
10:44 11-10-2019
Հայկ Մարությանը որոշում կայացնելիս շրջանցել է վերադասին. «Ժողովուրդ»
1873 դիտում
19:09 18-09-2023
Հայկ Մարությանը որոշում է կայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը