211652_close_icon
views-count1964 դիտում article-date 12:31 13-10-2019

Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում. Նաիրա Զոհրաբյանը դիմում է ՀՀ ԱԳՆ-ին

Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/n.zohrabyan/posts/548668619286867]էջում[/url] գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Իմ լավ ընկեր Տարոն Միասարյանը ինձ հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է օգնել տարհանելու թուրքական ռմբակոծության տակ գտնվող հայկական բնակավայրերից հայ երեխաներին, տեղափոխել Հայաստան և ուզում էր, որ իր տանն էլ անպայման ապրեն երեխաներ: Ինչ լավ է, որ կան Տարոնի նման մարդիկ, ովքեր գիտեն կարեկցել և օգնել: Դիմում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը. եթե կա հնարավորություն երեխաներին տեղափոխելու Հայաստան, մեզանից շատերը պատրաստ են երեխաներին ընդունել մեր ընտանիքներում: Որպես պատգամավոր, պատրաստ եմ նաև իմ գործընկերների հետ մեկնել կոնֆլիկտի գոտի, երեխաների տարհանումը կազմակերպելու համար»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր