2449 դիտում
19:42 13-10-2019
Լևոն Գալստյան. Մի տոմսի պատմություն կամ ռուսական երկաթուղու հայկական գաղութը
Ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կիրակի օրը պետք է գնայինք Գյումրի։ Քանի որ փոքր երեխա կար հետներս՝ որոշեցինք գնալ 10:30-ի արագընթաց գնացքով։ Դե գիտեինք, որ տոմսերն առցանց չեն վաճառում՝ ի՞նչ շռայլություն հայերի համար, մի կերպ թող յոլա գնան։
Նախորդ օրը զանգեցինք 1-84 ճշտեցինք՝ ասին առավոտ ժամը յոթին եկեք, որ հերթ պահեք, հանկարծ տոմսերը չվերջանան։ 7:30 հասա կայարան, հերթ կանգնեցի, հերթս հասավ, ասում են հիմա վաճառում ենք 7:50-ի սովորական գնացքի տոմսեր, դա ճանապարհենք՝ հետո կվաճառենք արագընթացինը։
7:50-ինը ճանապարհեցինք, ուզում եմ վերջապես տոմս առնել, ասում է 9:15-ի արագընթացի համար տոմսերի վաճառքը կլինի 8:30, իսկ այ ձեր ուզած 10:30-ինի վաճառքը կսկսենք 9:50:
Հիմա կանգնել եմ կայարանի դիմաց ու չգիտեմ ռուսներին քֆուր տամ, թե մեզ, որ այս ամենը հանդուրժում ենք, որ 21-րդ դարում զրկված ենք ոչ միայն առցանց տոմս առնելու, այլ նաև գոնե նախապես առնելու հնարավորությունից։
Մտածում եմ ո՞ւմ է պետք դիմել, որ այս տարրական հարցը լուծվի, արժե արդյո՞ք ընդհանրապես խոսել այս մասին, թե համակերպվել այս հիմարագույն վիճակին, որի անունն է ռուսական երկաթուղու հայկական գաղութ։
Հ. Գ. Հայոց լեզվի մասին օրենքի խախտումների մասին չեմ գրում»։
Նմանատիպ նյութեր
4239 դիտում
14:11 12-01-2017
«Երկաթուղու շինարարության տնօրինության» լուծարմամբ խաչ չի քաշվում հայ-իրանական երկաթուղու վրա. ՏԿՏՏ նախարար
3402 դիտում
11:56 12-08-2018
Սենցովը գաղութը չի լքել․ դաշնային ծառայությունը հերքում է Սենցովի ազատ արձակման մասին լուրը
919 դիտում
14:56 13-04-2023
Ռուսաստանը կարող է դառնալ Չինաստանի «տնտեսական գաղութը». ԿՀՎ տնօրեն
Այս բաժնից
967 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
883 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր