211652_close_icon
views-count2621 դիտում article-date 11:12 14-10-2019

All Stars Project-ն ինքնատիպ համերգով հանդես կգա Երևանում. հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը

Ջազ ֆյուժն նախագիծ՝ երեք համաշխարհային վիրտուոզների մասնակցությամբ. Silk Note Festival-ի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգա ճանաչում վայելող All Stars Project-ը: Երեկոն կանցկացվի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 10-ին, ժամը 18:00: Հատուկ այս համերգի համար Հայաստան են ժամանում հայտնի արտիստներ՝ ջազ ֆյուժն կիթառահար, կոմպոզիտոր, Լարրի Քորել և Ռոման Միրոշնիչենկո դուետից հայտնի Ռոման Միրոշնիչենկոն (Ռուսաստան), բաս կիթառահար, Ջոն Մաքլաֆլինի հայտնի տրիոյի անդամ Դոմինիկ Դի Պիացցան (Ֆրանսիա), հանճարեղ դաշնակահար, Նագի տրիոյի անդամ Յանոշ Նագին (Հունգարիա), հարվածային գործիքներ նվագող երաժիշտ Վալերի Չերնոկը (Ռուսաստան): Բազմակողմանի տաղանդաշատ արտիստները Եվրոպայի ամենամեծ ժողովրդականություն վայելող երաժիշտներն են: Արտիստների ինքնատիպ համադրությունը ստեղծում է յուրօրինակ երաժշտական հնչողություն: Երևանյան համերգին նրանք կներկայացնեն ինքնատիպ դասական գործեր: Ի դեպ, All Stars Project-ի համերգի նույն օրը միևնույն համերգի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ կունենա ամերիկացի վիրտուոզ կիթառահար Էլ Դի Մեոլան՝ ինքնատիպ համերգային ծրագրով: Նշենք, որ համերգներ տեղի են ունենում Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, փառատոնի գործընկերն է Berin Iglesias Art-ը: Համերգներից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր