211652_close_icon
views-count1107 դիտում article-date 17:35 02-05-2015

Բարեգործական համերգի հասույթն ուղղվելու է փոքրիկ Հասմիկի բուժմանը. լուսանկարներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հույսի ձեռք» խորագրով բարեգործական համերգը: Համերգին ներկա էր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է հնգամյա Հասմիկի՝ արտերկրում բուժման ծախսերը հոգալու համար: Նա ԱՀԹ Դվինի ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Երվանդ քահանա Բաբայանի դուստրն է: Համերգը Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ կազմակերպել էր Մասիսի ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միությունը: Համերգը վարեց Նազենի Հովհաննիսյանը: Ելույթ ունենցան ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրոն), Գոհար Հավհաննիսյանը, Ռուբեն Սասունցին և «Տավրոս» ազգագրական համույթը (գեղ. ղեկավար Լյուդվիգ Պողոսյան): Վերջին երկու տարիների ընթացքում սա թեմում կազմակերպվող բարեգործական համերգներից երրորդն էր, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր