211652_close_icon
views-count842 դիտում article-date 17:47 15-10-2019

Էջմիածնի քաղաքապետը քայլեր է ձեռնարկում քաղաքային տուրիզմը զարգացնելու համար

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը քաղաքի առաջնահերթ խնդիրներից է համարում համաչափ զարգացումը, բնակիչների հարմարավետությունն ու Էջմիածնի արտաքին տեսքը: «[url=https://armenpress.am/arm/news/991704.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Գասպարյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում: «Կարծում եմ, որ Էջմիածինն օր առաջ պետք է քայլեր ձեռնարկի զարգացնելու համար քաղաքային տուրիզմը: Մենք մեծ պոտենցիալ ունենք, քանի որ մեր քաղաքը համայն հայության հոգևոր կենտրոնն է և հենց դրանով պայմանավորված շատ այցելուներ ենք ունենում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մենք պետք է քաղաքն այնպիսին դարձնենք, որպեսզի զբոսաշրջիկին գրավենք նաև այլ հետաքրքրություններով: Նախատեսում ենք փոխել շենքերի արտաքին տեսքերը, Էջմիածնին վերադարձնել գեղեցիկ պատմամշակութային տեսքը»,- նշեց Գասպարյանը: Նրա խոսքով՝ քաղաքի փողոցների ասֆալտապատումը նույնպես առաջնահերթ խնդիրներից է, քանի որ դեռևս առկա են անմխիթար վիճակում գտնվող փողոցներ: Էջմիածնի քաղաքապետը շեշտեց, որ քաղաքը բավականին մաքուր է, սակայն աղբահանության համակարգը բարելավելու համար անհրաժեշտ են նոր աղբատար մեքենաներ և աղբամաններ:

Նմանատիպ նյութեր