1156 դիտում
18:20 15-10-2019
Առողջապահության փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է համաժողովի
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Կայուն զարգացման համար ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում ներդրում» թեմայով համաժողովին:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, երկրների ներկայացուցիչները կիսվել են առողջապահության քաղաքականության բարելավման իրենց փորձով, ինչպես նաև քննարկել են ոչ վարակիչ հիվանդությունների հետ կապված խնդիրները:
Հայաստանը ԱՀԿ տեխնիկական աջակցությամբ մշակել է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի իր ծրագիրը: Համաժողովին ներկայացվել է Հայաստանի կառավարության փորձը` ներդրման գործիքները կիրառելու, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առաջընթացի գործում:
Ոչ վարակիչ հիվանդությունները համաշխարհային խնդիր են` առողջապահական և տնտեսական մեծ բեռով: Ուստի, ընդգծվել է առաջիկա տարիներին դրանց հակազդմանն ուղղված միջոցառումների կարևորությունը:
Միաժամանակ, փոխնախարարը մասնակվել է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն օժանդակող Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում ձեռք բերված երրորդ շարժական կլինիկայի հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի մերձակա հրապարակում: Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ ֆինանսների փոխնախարար Ս.Ստորչակը, ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի տեղակալ Վ.Սմոլենսկին, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Շ.Հեյդերը և տարածաշրջանային տնօրեն Վ.Սալդանան, ՍՊԻԴ-Ինֆոսվյազ հիմնադրամի տնօրեն Ե.Պյորիշկինան և այլոք:
«Նախկինում ոչ բոլոր կարիք ունեցողներին էին հասանելի ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները: Նախորդ երկու շարժական կլինիկաները հնարավորություն տվեցին հայտնաբերելու ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ավելի շատ դեպքեր, հազարավոր մարդկանց տրամադրելու տեղեկատվություն և ստեղծելու հնարավորություն տեղերում անցնելու ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների և այլ վարակների վերաբերյալ հետազոտություններ: Վստահաբար այս կլինիկան հաջողությամբ և արդյունավետությամբ կօգնի Հայաստանում վարակիչ հիվանդություններին հակազդման գործում»,- շնորհակալական խոսքում նշել է Լենա Նանուշյանը:
Նմանատիպ նյութեր
1630 դիտում
18:08 08-10-2024
Առողջապահության փոխնախարարը Թեհրանում մասնակցել է դեղագործական միջազգային ցուցահանդեսի
1954 դիտում
14:40 12-11-2019
Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին նվերներ է հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1721 դիտում
12:21 20-12-2021
ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է առողջապահական համաժողովին
Այս բաժնից
967 դիտում
22:14 16-01-2025
Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն
697 դիտում
21:43 16-01-2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ
784 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել