211652_close_icon
views-count8513 դիտում article-date 10:13 16-10-2019

Կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու հարցն է քննարկվում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. ««Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ են առաջարկվում (մինչև հոկտեմբերի 23-ը քննարկման է դրված: Դրանք կընդունվեն իհարկե միայն կառավարության հավանությանն արժանանալու և ԱԺ-ի հաստատելուց հետո): Նախարարությունը կարծում է, որ նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները՝ անկանխիկ եղանակով կատարելը: Այլ կերպ՝ կենսաթոշակները անկանխիկ կտրվեն, բայց որոշ բացառություններ կլինեն: Օրինակ, եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, եթե լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կամ՝ եթե կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր