211652_close_icon
views-count2108 դիտում article-date 13:31 10-06-2021

Կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել մինչև հոկտեմբերի 1-ը

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի oրենքի կիրարկումն ապահովելու նպատակով:

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, օրենսդրական փոփոխությամբ սահմանվել են, որ կենսաթոշակը 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Ըստ նրա՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով բանկերի միջոցով վճարվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով, որի պայմանագրի օրինակելի ձևը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ։ Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարելու համար պայմանագրի օրինակելի ձև որևէ իրավական ակտվ սահմանված չէ։ Ըստ այդ, սահմանվում է լիազոր մարմնի և Ազգային օպերատորի միջև կնքվող` կենսաթոշակներն Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը, որում կարգավորվում են՝ պայմանագրում կիրառվող հասկացությունները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրի գինը (կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի մեկ տոկոսի չափով)։ Կենսաթոշակներն Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետ առաջարկվում է սահմանել մինչև 2021 թ. հոկտեմբերի 1-ը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ է պատշաճ իրազեկում իրականացնել. «Իրազեկման աշխատանքներ պետք է իրականացվեն, որպեսզի մարդիկ հասկանան հստակ, թե ինչ են ստանում այս գործընթացում, ինչ գործողություններ իրենք պետք է անեն և ինչ հարմարավետություն է սա ապահովում նաև իրենց համար՝ հերթերում չլինելու, ինչ-որ տեղ չգնալու: Ես կարծում եմ, որ մենք դեռևս հեռավոր գյուղերի մասին հաջորդ փուլում ենք մտածելու: Սկսում ենք մեծ քաղաքաներից, հետո՝ մի քիչ ավելի մեծ գյուղերից, որից հետո նոր արդեն կանցնենք հեռավոր գյուղերին»:

Նմանատիպ նյութեր