211652_close_icon
views-count1773 դիտում article-date 23:14 16-10-2019

ԶՖԳ-ն 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանի ոռոգման ենթակառուցվածքների բարելավմանը

Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև նախատեսվում է ստորագրել 10 մլն եվրոյի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիր: Համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման՝ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով արդի ոռոգման զարգացումը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները: Այն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու: Ծրագիրը բաղկացած է 4,4 մլն եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5,6 մլն եվրո կազմող՝ ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից:

Նմանատիպ նյութեր