211652_close_icon
views-count12024 դիտում article-date 10:43 17-10-2019

Գեներալ Հայրապետովը երրորդ անձից է իմացել պաշտոնից ազատվելու մասին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2018 թ. հունիս ամսին՝ իշխանափոխությունից հետո: Հատկանշական է, որ Գրիգորի Հայրապետովը, ով կանգնած է Ծառայության ստեղծման ու կայացման ակունքներում, պահպանել է նաև երկրի երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անվտանգությունը: «Նշվում է, որ Հայրապետովի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում նոր պաշտոնի նշանակվելը վկայում է պետական ինստիտուտի՝ ԱԱԾ-ի, պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, որը պայմանավորված չէ պետության ղեկավարների, անհատների նախասիրություններով: Գնդապետ Գրիգորի Հայրապետովը, պատասխանատու լինելով Քոչարյանի, Սարգսյանի և Փաշինյանի անվտանգության համար, իրականում ծառայում է պետությանը»,- սա էլ մեջբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքից: Գրիգորի Ալբերտի Հայրապետովը մինչ այդ բարձր պաշտոնին նշանակվելը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, առաջին բաժնի պետը, որը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թ. մինչ այսօր: Ուրեմն ի՞նչն էր Գրիգորի Հայրապետովին աշխատանքից ազատելու պատճառը, և, ինչը պակաս կարևոր չէ, ինչո՞ւ նրան պաշտոնից ազատեցին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի երեկվա ասուլիսից անմիջապես ժամեր անց: Ի դեպ, երեկ շատերը հիշեցին, որ վերելակում աղմկահարույց Փաշինյան-Ալիև «բանակցություններին» ներկա էր նաև Գրիգորի Հայրապետովը: Ի դեպ, կառավարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ իր՝ աշխատանքից ազատման մասին Գրիգորի Հայրապետովը, ում վերջերս էր նախագահի հրամանագրով շնորհվել գեներալ-մայորի կոչում, իմացել է միջնորդավորված: Նա անգամ զրույց չի ունեցել վարչապետ Փաշինյանի հետ: Վարչապետի անվտանգությունը լավագույնս ապահոված, երբևէ սկանդալների մեջ չհայտնված, զուսպ ու հավասարակշիռ գեներալ Հայրապետովն ինչ-որ երրորդ անձից է իմացել, որ այլևս ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետը չէ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր