107 տարեկան հասակում մահացել Է դերասանուհի Ջուլի Գիբսոնը
Կյանքի 107-րդ տարում վախճանվել է ամերիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Ջուլի Գիբսոնը: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:
Գիբսոնը վերջին 3 տարում գամված Էր անկողնուն: Նա մահացել է քնած ժամանակ՝ հոկտեմբերի սկզբին, բայց լրագրողներին այդ մասին միայն նոր են հայտնել:
Դերասանուհու իսկական անունը Քամիլա Սորեյ է: Նա ծնվել է 1913 թվականի սեպտեմբերի 6-ին, կինոյում դեբյուտել է 1941 թվականին՝ խաղալով «Սիրասուն աղջիկը» ֆիլմում:
Նրա մասնակցությամբ մյուս հայտնի կինոնկարներն են «Գնալ իր ճանապարհով», «Ժամացույցը», «Փառք հաղթող-հերոսին» և «Մթության փողոցը» ֆիլմերը: Գիբսոնն աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Օրսոն Ուելսը, Փրեսթոն Սթերջեսը և Այդա Լուփինոն:
Վերջինս եղել է սցենարիստ Դին Դիլանի կինը, իսկ 1973 թվականին ամուսնացել է օսկարակիր ռեժիսոր Չառլզ Բարթոնի հետ։