211652_close_icon
views-count6043 դիտում article-date 21:34 20-10-2019

Այսօր լրանում է «Լուժնիկիի» ողբերգության 37-րդ տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Մոսկվայի «Սպարտակի» ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1982թ. հոկտեմբերի 20-ին «Լուժնիկի» ստադիոնում զոհվածների հիշատակին: Արարողությանը մասնակցել են ակումբի գլխավոր տնօրեն Թոմաս Ցորնը, գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն, թիմի խաղացողները: «Լուժնիկի» ստադիոնում ողբերգությունը տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Գավաթի 1/16 եզրափակիչ փուլի «Սպարտակ»-«Հարլեմ» խաղի ընթացքում: Խաղավերջում տրիբունաներում հրմշտոց է սկսվել, որի արդյունքում զոհվել էր 66 հոգի, հիմնականում՝ երիտասարդներ: Ողբերգության փաստը խորհրդային իշխանությունները թաքցրել էին հանրությունից, մինչև 1989 թվականը, երբ այդ մասին մամուլում հրապարակումներ եղան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր