211652_close_icon
views-count1780 դիտում article-date 21:14 20-10-2019

Տավուշում կիրականացվեն ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրեր

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել «Հայ -ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպության անդամ Ժոզ Միլենեղիի հետ, հայտնում է Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքը։ Հանդիպման ընթացքում Ժոզ Միլենեղն առաջարկեց կրթության ոլորտում ֆրանսերեն լեզվի զարգացման համար քայլեր ձեռնարկել, ստեղծել մի խումբ, որտեղ ներգրավված կլինեն ֆրանսերենի ուսուցիչներ և դասախոսներ։ Ծրագրի նպատակն է վեր հանել և ներկայացնել մարզում ֆրանսերենի դասավանդման խնդիրները, իսկ «Հայ-ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպությունն իր հերթին կփորձի լուծել այդ խնդիրները։ Հայկ Չոբանյանը հայտնեց իր պատրաստակամությունն ու աջակցությունը՝ ծրագրի իրականացման գործում: Համագործակցության արդյունքում ֆրանսերենի դերը կբարձրանա մարզում։ «Հայ-ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպությունը 20 տարի է, ինչ կազմակերպությունը համագործակցում է Ֆրանկոֆոն շրջանների ուսումնական հաստատությունների հետ` ֆրանսերեն լեզուն տարածելու նպատակով։ Դեռևս 1996թ. Իջևանը բարեկամական կապ է ունեցել Ֆրանսիայի Վալանս քաղաքի հետ և համարվել է Ֆրանկոֆոն շրջան։ Կազմակերպությունն Իջևանում համագործակցում է ԵՊՀ ԻՄ-ի հետ և փոխանցել է ֆրանսերեն բաժնի լավագույն ուսանողների ուսման վճարը, ինչպես նաև աջակցել է ֆրանսախոս ուսանողների վերապատրաստմանը՝ Ֆրանսիայում։ Հավելենք նաև, որ մեր դպրոցների մեծ մասում ուսուցանվում է ֆրանսերեն և Ժոզ Միլենեղը հիացած էր մարզում ֆրանսերենի բարձր մակարդակով։

Նմանատիպ նյութեր