211652_close_icon
views-count901 դիտում article-date 20:04 11-03-2024

ԿԳՄՍ-ն Հայաստանում ֆրանսերեն լեզվի խթանման նախագիծ է սկսում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ մեկնարկում է «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինչպես նաև ստեղծել ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստողների ազգային ցանց:

Ընտրված մասնակիցները 2024-2025 թվականների ընթացքում կմասնակցեն France Education International-ի (FEI) կողմից համակարգվող և 225 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացներին և վերապատրաստումը վավերացնելու հետո կհանդիսանան ԿԳՄՍ նախարարության կողմից պաշտոնապես ճանաչված վերապատրաստող դասընթացավարներ:

Մասնակցության պայմանների մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից նյութերից:

Նմանատիպ նյութեր