211652_close_icon
views-count2622 դիտում article-date 15:48 21-10-2019

Գևորգ Կոստանյանը խոստացել է ներկայանալ ՀՔԾ

Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Խաչատրյանը նաև նշեց՝ որքանով ինքը տեղյակ է՝ Գևորգ Կոստանյանը ներկայում գտնվում է Ռուսաստանում: «Նա խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն»,-ասաց Խաչատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գևորգ Կոստանյանը կանչվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով: Կոստանյանը 2006 թ. մարտի 14-ից մինչև 2008-ի հուլիսի 2-ը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: 2008-ի հուլիսին ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2013-2016 թթ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր