24589 դիտում
22:10 21-10-2019
Արտակարգ դեպք Երևանում. բախվել են առանց համարանիշի «Սուզուկի» մոպեդն ու «Սատուռն Աստռա»-ն. մոպեդավարը շպրտվել և գլխով բախվել է «Սատուռն Աստռա»-ի դիմապակուն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են «Սատուռն Աստռա» մակնիշի 65 TT 556 համարանիշի և առաց համարանիշի «Սուզուկի» մոպեդը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը շպրտվել և գլխի հատվածով բախվել է Opel-ի դիմապակուն, որից հետո նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բախման հետևանքով էլ մոպեդը կողաշրջվել է։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դեպքի վայրում ասում էին, որ օպերատիվորեն են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում ՃՈ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է «Սատուռն Աստռա»-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդի վարորդի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+