211652_close_icon
views-count1938 դիտում article-date 09:35 22-10-2019

Ինչո՞ւ ուժային մյուս կառույցների ղեկավարները ներկա չէին ՔԿ-ի հանդիսավոր միջոցառմանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում երեկ կայացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի եւ քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ ծառայության մի շարք աշխատակիցներին կոչումներ և պարգեւատրումներ հանձնելու հանդիսավոր արարողությունը: Ուշագրավ էր, որ ուժային կառույցների ղեկավարներից ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ներկա չէին, նրանց տեղակալներն էին եկել: Եվս մեկ կարևոր հանգամանք. Արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը միջոցառմանը չէին հրավիրել ո՛չ ՀՀ արդարադատության նախկին նախարարներին և ո՛չ էլ քրեակատարողական ծառայության նախկին պետերին: Ներկաներից շատերը խոսում էին այն մասին, թե, ամեն դեպքում, նախկինները ևս բարդ ճանապարհ են անցել և նրանց չհրավիրելը այդքան էլ ճիշտ չէր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր