2438 դիտում
20:18 22-10-2019
Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։
Վ. Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախորդ տարի այսպես կոչված «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը:
Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որպեսզի բացառվի այն անհարմար իրավիճակը, երբ պետական պաշտոնյաները պարգևատրում են իրենք իրենց՝ իրենց սուբյեկտիվ որոշմամբ և «աչքաչափով»: Այս նպատակով կայացվել են հետևյալ կարևոր որոշումները.
ա) բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսոնոց պարգևատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով,
բ) սահմանվել է նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափեր, համաձայն որոնց նախարարի ամսական աշխատավարձ+պարգևավճարը կազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը 1 միլիոն դրամ, մարզպետներինը 900 հազար դրամ,
Փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով:
Նաև այս է պատճառը, որ այս առնչությամբ լրացուցիչ հանրային իրազեկում չի եղել, որովհետև վարչապետը մինչ այդ հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ և հռչակել քաղաքական կուրս, ասելով նաև, որ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ անգամ ավել աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը:
Հիշեցնենք նաև, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում բազմաթիվ քաղաքացիների աշխատավարձների, թոշակների, նպաստների բարձրացումներ են տեղի ունեցել, պրոցեսը շարունակվում է, և 2020 թվականի դրությամբ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձներ բարձրացված կլինեն՝ հեղափոխությունից հետո:
Անհեթեթ ենք համարում նաև այն մեղադրանքները, թե այս գործընթացը տեղի է ունեցել ծածուկ: Նախ որովհետև, ինչպես նշեցի վերը՝ այս տարվա մեկնարկին ծայր առած «պարգևավճարային աղմուկի» շրջանակներում վարչապետն իր դիրքորոշումները հստակ հայտնել է և բացի դա, բոլոր նախարարները տարվա արդյունքներով լրացնում են հայտարարագրեր, որոնք տեղադրվում են համացանցում և որոնք հասանելի են ցանկացած քաղաքացու օրվա մեջ 24 ժամ և որևէ նախարարի աշխատավարձ հնարավոր չէ ծածուկ բարձրացնել:
Նշենք նաև, որ առավել անհասկանալի է որոշ կուսակցությունների ղեկավարների հայտնած քննադատական դիրքորոշումը: Թող նախկինում իշխանական կոալիցիաների մեջ եղած այդ գործիչներն ասեն, թե ծրարով ինչքան գումարներ են տվել կառավարությունում իրենց ներկայացրած նախարարներին, դա արել են գաղտնի՞, թե հրապարակային, և որքանով է օրինական եղել այդ վճարումները և արդյոք ծրարով գումար ստացած նախարարներն օրենքով սահմանված կարգով այդ վճարումներից եկամտահարկ վճարել են»:
Նմանատիպ նյութեր
4286 դիտում
10:36 04-08-2016
Նախագիծ` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ու տեղակալների աշխատավարձերի բարձրացման մասին
5962 դիտում
10:16 26-01-2018
Ընտանեկան բժիշկների աշխատավարձերի բարձրացման «կրեատիվ» եղանակ՝ ԱՆ-ի կողմից. «Հայկական ժամանակ»
3870 դիտում
15:51 13-12-2018
Պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման գործընթաց․ Փաշինյան
Այս բաժնից
1012 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր