211652_close_icon
views-count14861 դիտում article-date 16:16 23-10-2019

Արմավիրի մարզպետը Գրիբոյեդով համայնքի բնակիչներին ապացուցեց, որ իր խոսքը օդ չէ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հերթական խոստումը կարճ ժամանակահատվածում կյանքի է կոչվել. Գրիբոյեդով համայնքում ավարտվել է միջպետական նշանակության ճանապարհի 0.4 կմ հատվածի հիմնանորոգումը: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/marz.armavir/posts/2204495686514647]էջը[/url]: Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի #սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Գրիբոյեդով համայնքում ավարտվել են համայնքի Մ-3 և Մ-5 միջպետական ճանապարհները միմյանց կապող խնդրահարույց 0.4 կմ հահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տարիներ շարունակ ճանապարհի համապատասխան հատվածի հիմնանորոգման հարցը բարձրաձայնվել է համայնքի բնակչության կողմից և մնացել անլուծելի: Գարնանը Գրիբոյեդով կատարած այցի շրջանակում համայնքի բնակչության հետ ունեցացած հանդիպման ժամանակ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը խոստացել էր որևէ ծրագրի միջոցով հարցին վերջնական լուծում տալ: Եվ այսօր արդեն մարզպետի խոստումն իրականություն է դարձել` մեծ ուրախություն պարգևելով գրբոյեդովցիներին: Իրականացված ծրագրի արդյունքում ասֆալտապատվել է Չարենցի փողոցի 0.4 կմ երկարությամբ և 2827 քմ մակերեսով ճանապարհահատվածը` բարելավելով համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը, մեքենաների անխափան երթևեկը և համայնքի արտաքին տեսքը: Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմել է 28 մլն 973.4 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 13 մլն 038.0 հազար դրամ (45 %՝), իսկ համայնքի մասնակցությունը` 15 մլն դրամ 935.4 հազ.դրամ (55 %): Ծրագրի շահառու են հանդիսանում և Գրիբոյեդովի, և հարակից համայնքների բնակիչները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր