2101 դիտում
20:09 24-10-2019
ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՔԾ-ում է..tert.am
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: [url=https://www.tert.am/am/news/2019/10/24/Gagik-harutyunyan/3125055?fbclid=IwAR1uln4VGWvOZjmKesJpwFURglA4O08Gsy_EZDDAa-zcM3FS6VgmMIf6Y18]Tert.am[/url]-ի տեղեկություններով՝ Գագիկ Հարությունյանը հրավիրվել է հարցաքննության: Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ չի հայտնում:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:
Գագիկ Հարությունյանը ՀՔԾ հրավիրվել է սույն գործի շրջանակներում։
Նմանատիպ նյութեր
943 դիտում
07:51 30-01-2024
ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը կստանա դատախազի կենսաթոշակը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
724 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
805 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1219 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ