2759 դիտում
10:40 25-10-2019
«Իզմ» են մշակում․ ՔՊ կուսակցությունը մտադիր է հստակեցնել գաղափարախոսությունը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսության հստակեցման հետ կապված, քանի որ հասկացել են՝ առանց «իզմ»-երի կուսակցություն չի կարող լինել։
Թերթը պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ այս հարցի հետ կապված լուրջ անհանգստացած է և փորձում է հնարավոր միջոցներ ներդնել՝ հստակ գաղափարական ուղղություն սահմանելու համար, բայց այնպես, որ շատ չտարբերվի նախնական դիրքորշումից, թե «իզմ»-եր պետք չեն։
Մեր աղբյուրների պնդմամբ, այս հարցի վերաբերյալ մոտ վեց ամիս է՝ աշխատանքային խումբ է կցված, որն իր աշխատանքների մասին պարբերաբար զեկուցում է Փաշինյանին։
Թերթի տեղեկություններով, կուսակցության գաղափարական դոկտրինի առկայությունը իշխանություններին առաջին հերթին պետք է, որպեսզի եվրոպական ընտանիք ներգրավվելու գործընթաց սկսեն։
Մասնավորաբար, եվրոպացի պատգամավորները քանիցս ակնարկել են ԵԽԽՎ-ում իշխանական պատվիրակներին, որ Եվրոպայի հետ աշխատելիս կարևոր է կուսակցական ներգրավվածությունը։
Փաշինյանը նպատակ ունի եվրոպական կառույցների հետ աշխատանքները խորացնել կուսակցական ձևաչափով, որպեսզի հետագայում նաև Եվրոպայից աջակցություն ստանա։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, գաղափարական պլատֆորմը նախատեսվում է ստեղծել ազգային լիբերալիզմի մոտիվներով, իսկ թե կոնկրետ ինչ գաղափարական հիմք կունենա ՔՊԿ-ն, պարզ կդառնա առաջիկա ամիսների ընթացքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1933 դիտում
19:05 15-06-2019
Արման Եղոյան. Պետք չէ վախենալ իզմ-երից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1471 դիտում
10:28 03-07-2019
Առանց «իզմ»-երի թիմը կարող է կոմպրոմիսի գնալ ցանկացած գործընկերոջ հետ․ «Ժամանակ»
1281 դիտում
11:23 02-03-2016
Վաշինգտոնը պահանջել է հստակեցնել Սիրիայում հրադադարին վերաբերող տարածքները
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը