211652_close_icon
views-count3422 դիտում article-date 16:25 25-10-2019

Շանթ Սարգսյանը` շախմատի Մ20 տ. աշխարհի փոխչեմպիոն

Հնդկաստանում ավարտվել են շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան երիտասարդների և աղջիկների առաջնությունները: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Երիտասարդների մրցաշարում հիանալի են ելույթ ունեցել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և դարձել է փոխչեմպիոն, իսկ Հակոբյանը 8 միավորով արժանացել է բրոնզե մեդալի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Շանթ Սարգսյանը արծաթե մեդալ էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/12/1137710/]նվաճել[/url] մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում, իսկ նույն մրցաշարում Արթուր Դավթյանը արժանացել էր բրոնզե մեդալի: Հաջողված էր նաև աղջիկների մրցաշարում հանդես եկած Մարիամ Ավետիսյանի ելույթը, ով 11 հնարավորից վաստակել է 6.5 միավոր, լրացրել է կանանց միջազգային վարպետի նորմա և 53 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը:

Նմանատիպ նյութեր