4849 դիտում
18:31 25-10-2019
Սուբվենցիոն ծրագրերի հարցով Կոտայքի մարզպետը շինկազմակերպությունների և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների հետ քննարկում կանցկացնի
Կոտայքի մարզի տարբեր համայնքներում այս օրերին սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Աշխատանքների որակի հետ կապված՝ Բյուրեղավանի համայնքապետարանում քննարկում է տեղի ունեցել շինարարական կազմակերպության, տեխնիկական հսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Տարբեր քննարկումների արդյունքում պարզվել է, որ մի քանի ճանապարհների մայթերի որոշ հատվածների եզրաքարերը կառուցվել են թերություններով՝ չպահպանելով ճանապարհների ուղղությունը:
Մարզի մի քանի համայնքներում ևս այս պահին ստուգվում է աշխատանքների որակը՝ որոշ դեպքերում չբացառելով նաև խիստ մեթոդների կիրառումը:
Նշենք, որ այս համատեքստում Կոտայքի մարզպետը հաջորդ շաբաթ քննարկում է իրականացնելու մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների, կառուցապատողների, տեխնիկական վերահսկողների հետ՝ նշված խնդիրները խորքային քննարկելու նպատակով:
Մարզպետը ընդգծել է իր և մարզպետարանի վճռականությունը՝ թույլ չտալու մարզի համայնքներում իրականացնել անորակ և ուշացած աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
2211 դիտում
19:26 16-02-2021
Կոտայքի մարզպետը Գառնի և Գողթ համայնքներում հետևել է սուբվենցիոն և այլ ծրագրերի ընթացքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2720 դիտում
21:52 24-10-2019
Գեղարքունիքի մարզպետը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի դիտարկումը մարզի համայնքներում
2290 դիտում
14:06 22-07-2021
ՀՀ-ում գործող շինկազմակերպությունների ներուժը հնարավորություն չի տալիս այս ծրագիրն իրականացնել. Փաշինյան
Այս բաժնից
1255 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
1138 դիտում
18:32 19-01-2025
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ