1338 դիտում
17:02 26-10-2019
Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հովանու ներքո ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցել է եվրոպական բանակների ամենամյա համաժողովին
Հոկտեմբերի 24-ից 25-ը ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցել է Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին:
Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հովանու ներքո անցկացված միջոցառման նպատակն էր անվտանգության և կայունության արդի մարտահրավերների, դրանց դիմագրավմանը միտված մոտեցումների և անհրաժեշտ փոխգործունակության շուրջ մտքերի փոխանակումը:
Համաժողովի լիագումար նիստերից հետո գեներալ-մայոր Ա. Մակարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քրիստոֆեր Կավոլիի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
21:51 01-08-2024
ԶՈՒ ԳՇ պետը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին
Այս բաժնից
415 դիտում
15:59 18-10-2024
Ստամբուլում «3+3»-ի շրջանակում կայացել է Միրզոյան-Արաղչի հանդիպումը
442 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են