Այսօր Վանաձորի օրն է. ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լոռու մարզկենտրոն Վանաձորն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, նշում է քաղաքի տոնը:
Նախ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր աշխատասենյակում ընդունել է վանաձորցիներին շնորհավորելու եկած բազմաթիվ հյուրերի, որոնց թվում են եղել դեսպաններ, պատվիրակություններ, հյուրեր Հայաստանի տարբեր քաղաքներից ու արտերկրից: Հյուրերը բաժակ են բարձրացրել ու շնորհավորել վանաձորցիներին:
Մինչ կենտրոնական Տիգրան Մեծի պողոտայում տոնական տրամադրություն էր տիրում, Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցում բացվել է զորավարի արձանը:
Վանաձորցիներին շնորհավորելու է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:
Կառավարության ղեկավարը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, ԱԺ պատգամավորների ու մարզային իշխանությունների հետ այցելել է Վանաձորի կերպարվեստի թանգարան, որտեղ ներկայումս կառավարության համաֆինանսավորմամբ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:
Վարչապետ Ն. Փաշինյանը տիկնոջ հետ ողջ օրը մնալու է Վանաձորում՝ վանաձորցիների հետ նշելու քաղաքի օրը: Տոնական միջոցառումը կշարունակվի մինչ ուշ երեկո:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի