Այսօր Վանաձորի օրն է, միջոցառումներին մասնակցում է նաև վարչապետ Ն. Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզկենտրոն Վանաձորը հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը տոնում է քաղաքի օրը: Տոնի առիթով տարբեր միջոցառումներ են կազմակերպվել քաղաքի տարբեր հատվածներում։ Օրը կամփոփվի տոնական մեծ համերգով։
Նշենք, որ Վանաձորի օրվան մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչի մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։