211652_close_icon
views-count2731 դիտում article-date 14:16 27-10-2019

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի բակում հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին։ Ներկա են եղել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, այրին՝ Ռիմա Դեմիճյանը, 1999թ. հոկտեմբերի 27-ին զոհվածների մյուս հարազատները, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի բակում տեղադրված 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված «Բիբլիական Դավիթը» հուշարձանին։ Հիշեցնենք, որ 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հետեևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ կառավարման հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, 1 անձ՝ 14 տարվա ազատազրկման:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր