1321 դիտում
15:32 29-10-2019
Տիգրան Ավինյանն ընդունել է Կորեայի դեսպանին. քննարկվել են ՀՀ–ում նոր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է Կորեայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին, տեղեկացնում է փոխվարչապետի մամուլի գրասենյակը:
Տիգրան Ավինյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա նշանակումը զգալի խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լի Սոկ-Բեն ասել է, որ ջանք չի խնայի հայ-կորեական փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար: Նա նաև շնորհավորել է ՀՀ կառավարությանը երկրում իրականացվող բարեփոխումների կապակցությամբ և նշել, որ Կորեան պատրաստակամ է Հայաստանի հետ կիսվել իր փորձառությամբ:
Փոխվարչապետը կարևորել է վերջերս ուժի մեջ մտած Ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագիրը, ինչը անհարժեշտ ազդակ և իրավական հիմք կդառնա երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար:
Տիգրան Ավինյանը նաև գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում առկա առաջխաղացման կապակցությամբ. 2019թ. առաջին կեսին 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կորեացի զբոսաշրջիկների թվաքանակը ավելացել է 38%-ով: Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Կորեայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն ունենալու հարցը:
Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Կորեական միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրած զարգացման աջակցության համար: Քննարկվել է գործակալության կողմից Հայաստանում նոր ծրագրերի իրականացումը:
Կողմերը մանրամասնորեն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներին: Տիգրան Ավինյանն առաջարկել է ուսումնասիրել կորեական բարձր տեխնոլոգիական ընկերությունների կողմից Հայաստանում հետազոտական մասնաճյուղ բացելու հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
1127 դիտում
15:28 30-07-2014
Քննարկվել են Երևանի ու Կարրարայի միջև կրթամշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»