1582 դիտում
23:14 03-12-2019
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջը. քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
Այսօր`դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջ` Կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պաուլա
Ռիսիկոյի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:
Երկու երկրների օրենսդիր մարմինների կրթության և մշակույթի պատասխանատուները քննարկել են հանձնաժողովների հարաբերությունների սերտացմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր: Հանձնաժողովների նախագահները պայմանավորվել են նաև եկող տարի ԱԺ մշտական հանձնաժողովի փորձագետներին գործուղել Հելսինկի` ֆիննական փորձը Հայաստանի Ազգային ժողովում տեղայնացնելու նպատակով:
Հանդիպմանը հետևել են քննարկումներ Էդուսկունտայի այլ պատգամավորների հետ
Նմանատիպ նյութեր
1127 դիտում
15:28 30-07-2014
Քննարկվել են Երևանի ու Կարրարայի միջև կրթամշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
1336 դիտում
15:32 29-10-2019
Տիգրան Ավինյանն ընդունել է Կորեայի դեսպանին. քննարկվել են ՀՀ–ում նոր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
493 դիտում
15:48 30-12-2024
2025 թ. հունվարին մաքսային մարմնում ամբողջական կգործարկվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը