211652_close_icon
views-count2445 դիտում article-date 16:38 30-10-2019

Դավիթ Սամվելյանի «հակաՔԱՂԱՔական» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին

«Ռոդենի ձմեռը» և «Արտագաղթած կարոտ» բեսթսելերների հեղինակ, ժամանակակից պահանջված գրող Դավիթ Սամվելյանի նոր՝ «հակաՔԱՂԱՔական» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին: Գրքի հակաշնորհանդեսը կանցկացվի հոկտեմբերի 31-ին, ժամը 18:30 սիրով հրավիրում է Խնկո-Ապոր անվան գրադարանի ճեմասրահում: Դավիթ Սամվելյանի «հակաՔԱՂԱՔական» գիրքը պատմվածքների ժողովածու է, որում հերոսները, կարծես, կյանքի լուսանցքում հայտնված պատմություններ լինեն։ «Նրանք պայքարում են հանուն այն քաղաքի, որը վաղուց վերացել է կամ փոխվել շատերի համար, պայքարում են հանուն սկզբունքների, բարոյական նորմերի, հանուն սիրո և կարոտի։ Ամենօրյա քաղաքական մթնոլորտից հոգնած՝ նրանք այլ արժեքներ են փնտրում իրենց կյանքում, հանուն այլ արժեքների են պատրաստ կորցնել ամեն ինչ։ Ամեն կորստի պատրաստ են համակերպվել, բացի քաղաքի կորստից, որովհետև քաղաքը նրանց համար մարդիկ են։ Եվ արդյունքում հաղթում են և՛ իրենք իրենց, և այն մթնոլորտը, որում ապրում են։ Նրանք շարունակում են ապրել քաղաքում, որովհետև նրանց համար ավելի լավ է մոլորվել քաղաքում, քան հեռանալ։ Հեռանալիս իրենք իրենց են կորցնում»,-գրքի մասին նշում է հեղինակը: Նշենք, որ գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Այս գրքի էջերը ողողված են մի անբացատրելի կարոտով, դա կարոտ է դեպի մարդը և թախիծ, որը լուսավոր է ու տանում է քեզ իր հետևից: Այդ նույն տխրության ու լուսավոր թախծի մեջ էլ ապրում են նրա հերոսները, որոնք ամբողջացնում են մեր քաղաքի նկարագիրը, ամբողջացնում են մեր կյանքն առհասարակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր