1931 դիտում
15:02 16-11-2021
Հովիկ Չարխչյանի «Չարենց և Արմենուհի. Սիրախաղ կրակի հետ» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին
Ժամանակակից սիրված գրող Հովիկ Չարխչյանի սպասված՝ «Չարենց և Արﬔնուհի. Սիրախաղ կրակի հետ» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին։ Նոյեմբերի 19-ին, ժամը 18:00-ին «Դարան» գրախանութում կկայանա գրքի շնորհանդեսը։
Գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Արﬔնուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու ﬕնչ օրս անհայտ փաստերի հիման վրա:
Բարդ ու կորստաբեր ժամանակներում անսպասելիորեն ծնունդ առած բուռն զգացմունքներին վիճակված էր անցնել ﬔծ փորձությունների, դժվարին երկընտրանքների ու անխուսափելի հանգուցալուծուﬓերի ﬕջով: Սիրո և իրականության առճակատումը կարծես թե անխուսափելի էր դարձնում մարդկային նուրբ հույզերի և լուսավոր իղձերի պարտությունը: Սակայն իրենց անձնական ողբերգությամբ ու ծանր կորուստներով հանդերձ հերոսները ﬕնչև վերջ հավատարիմ են ﬓում երկու ոգեղեն պաշտամունքներին` սիրուն և բանաստեղծությանը:
««Չարենց և Արմենուհի. սիրախաղ կրակի հետ» փաստագրական վեպը պատմություն է ոչ միայն հանճարեղ բանաստեղծի գայթակղությունների և դրանց դժվարին հանգուցալուծումների մասին:
Սա գեղեցիկ ու ողբերգական սիրո վավերագրումն է, որ շաղախված է որոնումներով, ընդվզումներով, բախումներով, երկմտանքներով, նահանջով և, իհարկե, բանաստեծությամբ:
Ամեն բան հոսում ու անցնում է, մնում են միայն սերն ու պոեզիան: Այս գիրքը նաև ժամանակային զուգահեռների վրա հարյուրամյա վաղեմության իրադարձությունները նոր հայացքով դիտարկելու, դրանք արժևորելու հնարավորություն է, և ընթերողը վեպի էջերում կգտնի բազում ընդհանրություններ մեր օրերի իր անհանգստությունների ու մտատանջությունների հետ:
Չարենցին վերստին բացահայտելու, Արմենուհի Տիգրանյան բանաստեղծուհուն և հրապուրիչ կնոջը ճանաչելու համար կրակի հետ խաղն անխուսափելի է: Բայց այս անգամ նրանց կրակները ոչ թե այրելու են, այլ միայն ջերմություն են տալու»,-նշում է Հովիկ Չարխչյանը։

Նմանատիպ նյութեր
822 դիտում
10:18 03-05-2019
«Խաչքար. Խաչքարի արվեստը» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին
2445 դիտում
16:38 30-10-2019
Դավիթ Սամվելյանի «հակաՔԱՂԱՔական» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին
2091 դիտում
16:56 26-01-2022
Անի Միրզոյանի «Երևան-Փարիզը միայն չվերթ չէ» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21124 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու