2397 դիտում
22:47 30-10-2019
Ըմբշամարտի Մ23 ԱԱ.Արսեն Հարությունյանը պարտվեց բրոնզի համար պայքարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային կարգ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում տուշեով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դինիսլամ Տախտարովին, հայտնում է [url=https://armsport.am/2019/10/30/arsen-3/]Armsport.am[/url]-ը:
Հենց մեկնարկում ռուսաստանցի ըմբիշը 4 միավորանոց հնարքով ժամանակից շուտ առավելության հասավ Հարությունյանի նկատմամբ:
Այսպիսով, Հարությունյանն անմասն մնաց մեդալից:
Եվրոպայի գործող չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10։5 հաշվով հաղթել էր Մոնղոլիայի ներկայացուցիչ Չինզորիգ Ցերմային, իսկ երկրորդ գոտեմարտում 13:6 հաշվով առավելության էր հասել իրանցի Էսմաելի Յահեշիի նկատմամբ:
Արսենը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, դարձյալ տուշեով պարտվել էր հնդիկ Ռավինդեր Ռավինդերին
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
21:34 19-08-2024
Ամմանում ընթացող ըմբշամարտի առաջնությունում ըմբիշներ Մխիթարյանն ու Գրիգորյանը կպայքարեն բրոնզի համար
2228 դիտում
22:42 12-03-2022
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հրաչյա Մարգարյանը և Նարեկ Հարությունյանը՝ արծաթե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3834 դիտում
22:21 07-11-2021
Ըմբիշ Արսեն Հարությունյանը` Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն
Այս բաժնից
2386 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3049 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2560 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում