211652_close_icon
views-count4271 դիտում article-date 22:50 31-10-2019

ԱԻՆ-ը «Ֆլեշ» ՍՊԸ-ի նավթամթերքի բազայում ուսումնական վարժանք է անցկացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 31-ին ԱԻՆ Փրկարար ծառայությունն անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով: Ուսումնական վարժանքը տեղի է ունեցել «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող նավթամքերքի բազայում: Ըստ վարժանքի սցենարի՝ նավթամթերքների բազայում խողովակաշարի վրա զոդման աշխատանքներ իրականացնելիս հրդեհ է բռնկվել, որը տարածվել է դեպի ուղղահայաց գլանաձև տարա և սպառնում է նաև հարակից գլանաձև մետաղական տարաներին: Կանչով շտապ դեպքի վայր են ժամանում Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատները, որոնք զինված էին բարդ հրդեհաշիջման համար նախատեսված համապատասխան տեխնիկական միջոցներով: Հրշեջ-փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը, այնուհետև մեկուսացնելով կրակի օջախը՝ մարել այն: Հրշեջ-փրկարարները կարողացել են ամբողջ ծավալով կատարել ուսումնավարժանքի սցենարով իրենց առաջ դրված խնդիրները: Ուսումնավարժանքը նպատակ ուներ ամրապնդել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի անձնակազմի գիտելիքները նավթամթերքների պահեստներում առաջացած հրդեհների հրդեհաշիջման և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել ՃԿԱԿ ԱԻԱ բաժնի անձնակազմի գործնական հմտությունները արագ արձագանքման, ԱԻ վայրում կառավարման կետի ձևավորման, ՓԾ ուժերի և միջոցների ներգրավման, կազմակերպման և ղեկավարման, որոշումների կայացման, ինչպես նաև շտաբային մեքենաների ծավալման և կապի համակարգի կիրառման գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր