211652_close_icon
views-count66595 դիտում article-date 12:42 01-11-2019

Արտակարգ իրավիճակ Երևանում. Դավիթաշենի փոքրիկ կամրջի մոտ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղուց դեպի Դավիթաշեն թաղամաս տանող Դավիթաշենի փոքրիկ կամրջի մոտ վերամբարձ կռունկը մասամբ կիսակողաշրջվել է և կա վտանգ, որ այն հնարավոր է՝ ընկնի բնակելի տան վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ովքեր 2 վերամբարձ կռունկների միջոցով դարձի են բերել կիսակողաշրջված վերամաբարձ կռունկը և այն տեղափոխել անվտանգ վայր: Աշխատանքներում իրենց մասնակցությունն են ունեցել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վերամբարձ կռունկների հարցում նրանք են օգնել թաղապետարանին: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան ու, ելնելով անվտանգությունից, դասակի հրամանատար Մ. Սիմոնյանի որոշմամբ՝ նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր