211652_close_icon
views-count3582 դիտում article-date 22:28 01-11-2019

Արաբկիրի ոստիկանները մեքենաներից կատարված գողությունների դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում գողության փորձի դեպք էր արձանագրվել։ Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ միջոցառումների շնորհիվ, պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունն ու դեպքից օրեր անց նրան հայտնաբերեցին և բերման ենթարկեցին բաժին։ Երևանի բնակիչ, 36-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն տվեց։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածը Արբակիր վարչական շրջանի տարբեր հատվածներում 10-ից ավելի մեքենաների հայելիներ է գողացել։ Տուժած անձանց մեծ մասից հաղորդում է ընդունվել։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր