211652_close_icon
views-count26007 դիտում article-date 19:56 01-11-2019

Հերթական գողության դեպքերը՝ Շենգավիթ վարչական տարածքում. բացահայտման ծայրը չի երևում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ասես սնկի նման ավելանան գողության դեպքերը։ Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Շենգավիթ վարչական տարածքում։ Ժամը 19։15-ից մինչև 19;30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ֆրունզեի փողոցի 10 շենքի բակում կայանված, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գարեգին Լալայանին պատկանող Ford մակնիշի 24 ՏԼ 028 համարանիշի ավտոմեքենայի ապակին կոտրել են և ավտոմեքենայի սրահից գողացել պայուսակը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղի կամ ճիվաղների կողմից գողացված պայուսակի մեջ եղել է անձնագիր, վարորդական իրավունքի վկայական և այլ իրեր։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, սակայն մարդիկ հույս էլ չունեն, որ ոստիկաններն այս հանցագործությունը նույնպես կբացահայտեն, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ նույն վարչական տարածքում նմանատիպ հանցագործություններ են լինում, ու այդ ամենն ավարտվում է տեղի ոստիկանների ու փորձագետի ժամանումով։ Արդյոք նշված հանցագործությունը նույնպես կբացահատվի, թե ոչ, դա երևի միայն Աստծուն հայտնի կլինի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատեր Գ. Լալայանը մասնագիտութամբ բժիշկ է, ով իր օրվա հանապազօրյա հացը վաստակում է արդար ճանապարհով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ նաև նույն վարչական շրջանում թալանել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի վիրաբույժ-ուռուցքաբան, 36-ամյա Գևորգ Ասլիբեկյանին։ Արշակունյաց պողոտայում անհայտ անձը կամ անձինք թալանել են նրան պատկանող Volkswagen մակնիշի 10 AO 700 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները։ Այս դեպքում նույնպես հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր