2751 դիտում
09:47 02-11-2019
Հայոց ցեղասպանություն՝ այժմ խոսքը Սենատինն է․ «Ամերիկայի ձայն»
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն իր միանշանակ խոսքն ասաց, ձայների 94 տոկոսը տալով Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին: Այժմ խոսքը Կոնգրեսի վերին պալատինն է, [url=https://www.amerikayidzayn.com/a/5149007.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում ասաց կոնգրեսական Ջուդի Չուն: Նրա խոսքով, Սենատին անհրաժեշտ է իր կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունել.
«Այժմ հայ համայնքի ուշադրությունը պետք է կենտրոնանա Սենատի վրա: Այժմ լավագույն ժամանակն է, որովհետեւ մարդիկ զայրացած են Թուրքիայի գործողությունների վրա եւ գիտակցում են, որ Ցեղասպանության դեմ թուրքական փաստարկները հաշվի առնել չի կարելի»:
Կոնգրեսական Բրադ Շերմանի խոսքով, Միացյալ Նահանգները պետք է միշտ ճանաչի պատմական փաստերը առանց զիջումների գնալու, լինի դա Թուրքիան կամ որեւէ այլ երկիր: «Որպես հրեա ինձ համար հատկապես կարեւոր է, որ մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունը», ավելացնում է կոնգրեսականը.
«Չէ որ ցեղասպանության ժխտումը այդ ցեղասպանության վերջին քայլն է. սկզբում բնաջնջում են մարդկանց, այնուհետեւ՝ փորձում ջնջել նրանց մասին հիշողությունը, իսկ վերջում՝ փորձում ջնջել այդ սարսափելի արարքների մասին հիշատակը: Մինչ այս բանաձեւի ընդունումն իմ երկիրը լուռ էր: Այժմ մենք ճշմարտությունն ենք ասում, ինչն առաջին հերթին կարեւոր է հենց Ամերիկայի համար, քանի որ ցեղասպանությունը պետք է միշտ ցեղասպանություն անվանել»:
Կոնգրեսական ԹիՋեյ Քոքսն «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է որ ինքը որպես Կալիֆոռնիայի Ֆրեզնոյի բնակիչ, տեղի մեծ հայ համայնքի հետ յուրաքանչյուր մեկ-երկու տարին մեկ ականատեսն էր լինում, ինչպես Կոնգրես Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր նախագիծ էր մտնում, սակայն, տապալվում էր:
«Այս անգամ ուրախ եմ, որ Կոնգրեսում իմ առաջին իսկ տարվա ընթացքում ճնշող մեծամասնությամբ հաջողվեց անցկացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Սա պատմական արդարության վերականգնում է»:
Կոնգրեսականի խոսքով, այժմ պետք է փորձել խարախուսել նաեւ Սենատին ընդունել նման բաբաձեւ:
«Այնուհետեւ՝ Ցեղասպանությունը պետք է ճանաչվի Սպիտակ տան կողմից, եւ մենք ջանք չենք խնայելու, որպեսզի հասնենք դրան: Մենք բոլորս գիտենք, որ դա ճիշտ քայլ կլինի»:
Նմանատիպ նյութեր
4108 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
2295 դիտում
09:47 14-12-2019
Ամերիկահայ կառույցների հայացքներն այժմ ուղղված են դեպի վարչակազմ․ «Ամերիկայի ձայն»
1576 դիտում
11:28 22-04-2022
Ուկրաինան այժմ պայքարում է մեզ համար. Գեներալ Ֆիլիպ Բրիդլավ. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»