12863 դիտում
23:05 02-11-2019
Երևանի ավագանու անդամը նողկալի է որակել Հանրապետության մետրոյի կայարանի մոտ տեղի ունեցած միջոցառումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այսօր մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանի մոտ տեղի ունեցած միջոցառման տեսագրությունից և գրառում կատարել.
«Արդյո՞ք սա 57 հոգանոց ավագանու «Իմ Քայլը» խմբակցության դե ֆակտո առաջին դեմք Հասմիկ Խաչունցն է, թե՞ սխալվում եմ։ Հատված է այսօրվա Հանրապետության Հրապարակի հարակից տարածքում իրականացվող, մեղմ ասած, անհայտ ծագման «բեմադրությունից»։
Կարծում եմ, շատերն են հասկանում՝ ինչին էր միտված այն, և արդեն հասկանալի է՝ ինչպե՞ս է քաղաքապետարանը թույլտվություն տվել այս ամենին։ Երևի կրթությունս կամ դաստիարակությունս չեն ներում հասկանալ սա ի՞նչ ծես է, ի՞նչի ազդեցության տակ են կամ ի՞նչ ոռնոցներ են։ Ի՞նչ մեսսիջ է այն իր մեջ պարունակում։
Անվստահություն եմ հայտնում սեփական աչքերիս։
Հ․ Գ․ Ամբողջական տեսանյութը չեմ տեղադրում, որովհետև այն իրապես նողկալի է»։
Նշենք, որ միջոցառման ընթացքում բախումներ էին գրանցվել միջոցառման կազմակերպիչների և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ արտահայտվող խմբերի միջև: Կար բերման ենթարկված:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4343 դիտում
19:07 02-12-2021
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է
1180 դիտում
13:02 27-05-2022
Հիմնանորոգվում է «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը
1111 դիտում
10:42 29-01-2024
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգված շարժասանդուղքն այսօր շահագործման կենթարկվի
Այս բաժնից
577 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
979 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս