211652_close_icon
views-count1773 դիտում article-date 17:49 03-11-2019

Այս վիճակն ակնհայտորեն վտանգում է հանրային համերաշխությունը․ Արման Թաթոյան

Անթույլատրելի չափերի են հասել «քննարկումները», որոնք պարզապես ուղեկցվում են վիրավորանքներով ու արժանապատվությունը նսեմացնելով: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=500357217230155&id=100017676420633]էջում[/url] գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Ագրեսիան ու նյարդային լարված, հաճախ մասերի պառակտված, իրար մեղադրող քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են։ Սրան ավելանում է նաև մարդկանց աննախադեպ մեծ ընդգրկվածությունը սոցիալական ցանցերում։ Այս վիճակն ակնհայտորեն վտանգում է հանրային համերաշխությունը։ Անհրաժեշտ է ունենալ բովանդակային, իրական քննարկումներ և վերլուծություններ ու դրանց վրա հիմնված հետևություններ կամ արդյունքներ,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր