211652_close_icon
views-count8703 դիտում article-date 21:12 03-11-2019

Ըմբշամարտի ԵԱ. Արմեն Մելիքյանը դրամատիկ պայքարում հաղթեց և չեմպիոն հռչակվեց

Բուդապեշտում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: 60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը եզրափակիչում մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ Զալոման Շարշենբեկովի հետ: Չափազանց լարված ու դրամատիկ այս գոտեմարտում ըմբիշը 9:7 հաշվով հաղթեց և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի մեկ այլ ըմբիշ՝ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Նմանատիպ նյութեր