211652_close_icon
views-count16651 դիտում article-date 21:54 03-11-2019

Հայ մարզիկը Դոնալդ Թրամպի ներկայությամբ Նյու Յորքում անցկացված մենամարտում բեմ է դուրս եկել «Արցախ»-ի հնչյունների ներքո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր գարդեն» մարզահամալիրում նախօրեին կայացել է UFC 244 խառը մարտարվեստների 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է [url=https://rusarminfo.ru/2019/11/03/armyanskij-boec-pobedil-v-nyu-jorke-i-vklyuchil-dlya-trampa-arcax-video/]Rusarminfo[/url]-ն: Մրցաշարի հիմնական մրցումներին նախորդող նախնական մարտերում ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանն իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել UFC-ում՝ նոկաուտի ենթարկելով Բրեդ Տավարեսին: Մարտի ռինգ հայ մարզիկը դուրս է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո՝ ձեռքում պահելով Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր