1901 դիտում
18:02 04-11-2019
Եվրամիությունն աջակցում է ՀՀ դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը. ԵՄ դեսպան
Եվրոպական միությունը ոչ միայն շահագրգռված է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների իրականացմամբ, այլև աջակցում է դրանց։
Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինը։
«Եվրոպական միությունը Հայաստանում շատ սերտ կոնտակտի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ ու շահագրգռված է աջակցելու ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգի իրականացման գործում և կայուն ժողովրդավարական զարգացումներին։ Այդ պատճառով էլ Եվրոպական Միությունը աջակցում է դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը, և Բրյուսելի գլխամասում մեր հաստատությունները շատ սերտ կապի մեջ են ՀՀ կառավարության հետ»,- նշեց նա;
Դեսպանը հավելեց, որ Եվրամիությունը շատ սերտորեն և ուշադրությամբ հետևում է դատական համակարգի ներքին բարեփոխումներին ուղղված զարգացումներին և դատական գործերի քննությանը, բայց չի տրամադրում մեկնաբանություն այդ գործերի վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
16:27 19-02-2015
Եվրամիությունն աջակցում է Հայաստանին ինտեգրվել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին
946 դիտում
14:45 18-12-2018
Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի փակմանը
Այս բաժնից
718 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
595 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
406 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը