Պարզվել է Վանաձորում ավտովթարի հետևանքով կողաշրջված Volvo-ի և վթարի մասնակից Mercedes-ի վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նոյեմբերի 1-ին Վանաձոր քաղաքում ավտովթարի հետևանքով կողաշրջված Volvo-ի վարորդի և վթարի մասնակից Mercedes-ի վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Volvo-ն վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 64-ամյա Աշոտ Շահվերդյանը, իսկ Mercedes-ը՝ նույն քաղաքի բնակչուհի, 52-ամյա Գայանե Վարդանյանը, մինչդեռ դեպքի վայրում որոշ մարդիկ փորձել են ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել, որ Mercedes-ը Գ. Վարդանյանը չի վարել:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/01/1139391/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում բախվել էին Mercedes մակնիշի 35 CF 156 համարանիշի եւ Volvo մակնիշի 01 VO 021 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման արդյունքում Volvo-ն գլխիվայր շրջվել էր:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկային:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի