211652_close_icon
views-count58208 դիտում article-date 10:39 12-08-2024

Պարզվել է Երևանում վթարի ենթարկված, ցորենով բարձված ու կողաշրջված բեռնատարի և թիվ 36 երթուղու ավտոբուսի վարորդների ու բոլոր վիրավորների ինքնությունը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային  հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Ալոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Երևանի Հերացի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսի վարորդի և մի քանի տոննա ցորենով բեռնված, կողաշրջված «SHAANXI» մակնիշի բեռնատարի վարորդի և վիրավորներ ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատարը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Ստեփան Մ․-ն, ավտոբուսը վարել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Տիգրան Ա․-ն։ Վթարի հետևանքով վնասվել է նաև Երևանի բնակիչ 52-ամյա Լիլիա Գ․-ի կողմից կայանված «Toyota» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով բեռնատարի վարորդ Ստեփան Մ․-ն, ավտոբուսի ուղևորներ, Երևանի բնակիչ 73-ամյա Գոռ Մ․-ն, Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Մելսիդա Մ․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Արթուր Գ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա  Ֆենյա Բ․-ն, Երևանի բնակիչներ 37-ամյա Հերմինե Մ․-ն, 42-ամյա  Հեղինե Հ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Գևորգ Ռ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Հակոբ Խ․-ն, Երևանի բնակիչ 47-ամյա Առնակ Խ․-ն, Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Արսեն Վ․-ն, Երևանի բնակիչ 65-ամյա Անահիտ Ա․-ն, Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Մարինե  Մ․-ն, 68-ամյա Ռուզաննա Ա․-ն, Երևանի բնակիչներ  61-ամյա Գայանե Ա․-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։ Երևանի բնակիչներ 43-ամյա Դավիթ  Գ․-ն և 57-ամյա Շուշանիկ Հ․-ն տեղափոխվել են «Երևան» բժշկական կենտրոն,  Երևանի բնակիչ 43-ամյա Նելլի Մ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 48-ամյա Թեգուշ Գ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Պարզվել է նաև, որ «Toyota»-ն ոչ թե վթարի արդյունքում է վնասվել, այլ երբ բեռնատարը կողաշրջվել է բեռնատարում բարձված ցորենի պարկերը թափվել ու հարվածել են «Toyota»-ին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել էին մի քանի տոննա ցորենով բարձված «SHAANXI»-ը ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը։

Վթարի հետևանքով 20 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վիրավորներից մի քանիսին էլ հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով։

Օպերատիվ էին գործել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկները։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները վիրավորներից մի քանիսին պատգարակներով մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել էին ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ առաջացել էր նաև դիզվառելիքի արտահոսք։

Դեպքի վայրում հայտնաբերվել էր ռուսական համարանիշներով «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը նույնպես, ըստ ստացված տեղեկությունների, վթարի մասնակից էր։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Վիրավորներից 2-ին հիվանդանոց էին ուղեկցել գումարտակի հրամանատար Ա․ Դադոյանն ու վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր